2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։
Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է: