Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ կայացել է նրա հեռախոսազրույցը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը։
«Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»: