Արցախ

«Սա կարևոր քայլ է». Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ անդրադառնալով նրանց կողմից Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկումներին ու դրա արդյունքում ընդունված բանաձևին։

«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,- այս մասին ասվում է Վարդանյանի «Թվիթերի» էջում արված գրառման մեջ։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։