Արցախ

Շրջափակման հետևանքով Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասը վերադարձել է հայրենիք

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է. «Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։

Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։

Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»։

Հետևեք մեզ Telegram-ում։