16 երեխա, որոնք ժամանել էին «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով և շրջափակման պատճառով մնացել Երևանում, ավտոբուսով քիչ առաջ ժամանել են Ստեփանակերտ։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է հաղորդավար Էրիկ Անթառանյանը։
«Եվրատեսիլի հայտնի խմբից 16 երեխա կարողացան միավորվել իրենց ծնողներին»,- հայտնել է նա։