Արցախում դադարեցվել է գազամատակարարումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանից։
Նրա խոսքով, գազամատակարարումը դադարեցրել է Ադրբեջանը։
Մեր հարցին՝ արդյո՞ք գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ բանակցություններ ընթանում են, նա նշեց թե, քիչ առաջ են անջատել գազամատակարարումը։
Արցախի տեղեկատվական շտաբից էլ այս կապակցությամբ հայտնում են. «Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ»: