Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.81

RUB5.38

Երևան -5 ℃

Рус Eng

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ. ԱՀ նախագահ

Արցախ

16 Հունվարի, 17:11

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա։

Նրա խոսքով. «Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը»: 

Նա  խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:

Հանդիպման ընթացքում Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը