Արցախ

Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը կշարունակվի մնալ կասեցված. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով   նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում   ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով. 

Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։

Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։

Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։

3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։

 

Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը: