Արցախ

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»․ Վարդանյան

«Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։  

Այս իրավիճակում մենք  թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:  Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»։

Հիշեցնենք՝ այսօր լուրեր են տարածվել, որ Ռուբեն Վարդանյանն ազատվելու է պետնախարարի պաշտոնից։