Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

Արտահերթ ընտրությունների դեպքում Արթուր Թովմասյանը կմասնակցի ԱՀ նախագահական ընտրություններին

Արցախ

14 Հունվարի, 12:08

Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:

«Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյո՞ք եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց, որ, հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը, դա միանշանակ, հնարավոր է համարում: 

«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը