Արցախում այսօր ինտերնետ կապը խափանվել է։ Radar Armenia-ն ԼՂ նախագահականից տեղեկացավ, որ բաժանորդները հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն են ստացել․ «Հարգելի բաժանորդ, տեղեկացնում ենք, որ մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցը ժամանակավորապես չի գործի»։
Թե կոնկրետ ո՞ր հատվածում է վնասվել մալուխը, և արդյո՞ք սրա պատճառն ադրբեջանական կողմի գործողույթուններն են, Արցախի նախագահականից չեն մեկնաբանել՝ խորհուրդ տալով դիմել կապի օպերատորին։
Հայկ Մագոյան