Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, թե ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են։ Ըստ նրա՝ պետք է անել ամեն ինչ՝ ռուս խաղաղապահների և՛ քանակն ավելացնելու, և՛ երկարաժամկետության հարցը լուծելու համար։
Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ նա նշել է. «Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահը այստեղ իրեն ավելի լավ զգա, ռուս խաղաղապահը պետք է զգա, որ ինքն այստեղ մեծ դեր է խաղում, զգա, որ ոչ թե իր դեմ ենք, այլ իրենց կողքն ենք կանգնած։ Վե՛րջ տվեք ռուսներին թիրախավորել, ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք էլ այստեղ չէինք լինի, ի՞նչ եք ուզում, որ քննադատե՞նք, չեմ անելու ես այդ բան։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ նրանք այստեղ երկարաժամկետ մնան, ուժեղանան, մենք էլ կանգնենք իրենց կողքին»։