Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տպագիր մարմինը՝ Amnesty Press-ը, Թվիթերի էջում գրել է․
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության։ Պետք է ապահովի ազատ տեղաշարժը և տուժածների տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությունը»։