Արցախ

Արցախի ԱԱԾ-ն հերքում է, թե արցախցին մոտեցել է «էկոակտիվիստներին»

Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները  տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։ 

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։