Արցախ

«Սիրտս ցավում է ԼՂ-ում արգելափակված մարդկանց համար»․ Եվրահանձնաժողովի պատգամավոր

Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը Թվիթերի իր էջում գրել է․ 

«Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է այն ավելի քան 100 հազար մարդկանց համար, ովքեր արգելափակված են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք ունեն սննդի և դեղորայքի պակաս։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց վստահված անձինք պետք է շտապ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը»։