Քաղաքացիների ահազանգերի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում Արցախում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ: Այս մասին հայտնում է Արչցախի տեղեկատվական շտաբը։
«Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում:
Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55, օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»,- ասված է հայտարարությունում։