Արցախ

Արցախցիները շարունակում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպում պահանջել

Արցախցիներն այսօր շարունակել են բողոքի իրենց ակցիան՝ պահանջելով հանդիպում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ։

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը ասել է․ «Այսօր առավոտյան գնացել ենք ռուսական անցակետ, խաղաղապահներին խնդրել ենք փոխանցել ղեկավարությանը, որ ամբողջ գիշեր նրանց ենք սպասել և չենք պատրաստվում այստեղից գնալ մինչև նա դուրս չգա ու մեր սպահանջները չլսի։ Ասել ենք, որ եթե մենք Վոլկովի կողմից էլի արհամարվենք, ստիպված ենք լինելու կտրուկ քայլերի գնալ, նույնիսկ կարող ենք բլոկ անել անցակետերը, որպեսզի ստիպենք ինքը մեզ հետ հանդիպի։ Ինքը ճիշտ չի վարվում, մեզ անտեսելը չգիտեմ ինչ է նշանակում։ Մենք ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման, ուղղակի ստիպելու ենք, նորմալ չլինի, աննորմալ ձևերով ենք ստիպելու, թող ինքը մեզ չմեղադրի։ Մենք պետք է մեր հարցերի պատասխանն ստանանք»։