Մի խումբ արցախցիներ երթով շարժվում են դեպի Ստեփանակերտի օդանավակայանի տարածք՝ պահանջելով հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Արցախցիները պահանջում են բացել Լաչինի միջանցքն ու ապահովել անխափան երթևեկություն:
«Հույս ունենք՝ Պուտինը կգիտակցի, որ մեր ժողովրդի հետ խաղալով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանն իր հեղինակությունը կորցնելու է, պետք չի արցախցիներին այդպես վերաբերվել»,- ասաց երթի նախաձեռնողներից՝ Տիգրան Պետրոսյանը։