Արցախ

Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ 

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։