Արցախ

Հայաստանը դեղորայք, մանկական սնունդ և սննդամթերք է ուղարկել Արցախ

Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը Radar Armenia-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Մեր այն հարցին, թե ինչ է պարունակել բեռը Ամատունին պատասխանեց. «Դեղորայք, մանկական սնունդ և այլ սննդամթերք, որը փոխանցվել է տեղական բուժհաստատություններին»։

Հիշեցնենք, որ արդեն 14 օր մի խումբ «բնապահպաններ» փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։