Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։
Լրատվականի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է՝ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնել է նա։
Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։