Արցախ

Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում է ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ 
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: