Արցախ

Արցախի ԱԽ նիստում քննարկվել է ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:

Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել: