Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում:
«Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին: Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ»,- ասված է հայտարարությունում: