Արցախ

Արցախից քաղաքացուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևան

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի Շտապօգնության մեքենան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ անցնում արդեն 8 օր շրջափակված Լաչինի միջանցքով:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը Շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան։ Սրտային պաթոլոգիայով հիվանդին Գորիսում սպասում է ՀՀ առողջապահության նախարարության ռեանիմոբիլը։

Radar Armenia-ն ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ հիվանդին տեղափոխելու են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվելու է սրտի վիրահատության։