Արցախ

Ավելորդ խուճապ չտարածելու համար մի գնեք պայթուցիկ սարք երեխաների համար․ Արցախի ԱԻՊԾ

Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական  ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին`

Զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից,  ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ: 

Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար: 

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից: