ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Քեթրին Քլարկը Twitter-ում գրել է.
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է, հազարավոր հայերի կյանքեր, հատկապես ծերերի և երեխաների, վտանգի տակ կլինեն, եթե չվերականգնվի սննդի, դեղորայքի և ջերմության հասանելիությունը։
Մենք պետք է օգնենք ապահովել խաղաղությունը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»: