Արցախ

Ժիրայր Միրզոյանն ազատվել է ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: 

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին: