Արցախ

Ցավոք սրտի, կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով հարցեր չեն լուծվելու. Ռուբեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցավոք սրտի, կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով հարցեր չեն լուծվելու. Ռուբեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ֆեյսբուքյան» լայվով մի շարք մանրամասներ է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակի վերբերյալ։ Պետնախարարը նշել է, որ կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները՝ օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից: Այս դեպքում, ըստ պետնախարարի, ահազանգերը ստացվել են թեժ գծին, և իրենք զբաղվում են արդեն այդ հարցով:

«Իրենք (բնապահպան ներկայացող ադրբեջանցիները-խմբ.) հայտարարում են, թե թույլ են տալիս, որ քաղաքացիական մեքենաներն անցնեն: Իրենք ով են, որ թույլ տան կամ թույլ չտան: Թույլ է տալիս մի կին, ով ներկայանում է ինչ-որ մարդու իրավունքերի պաշտպանության կազմակերպության ղեկավար, ո՞վ է ինքը, որ թույլ տա: Լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները կեղծ են, մի հավատացեք»,-հավաստիացրեց Ռուբեն Վարդանյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական