Արցախ

«Ճանապարհին մնացած շուրջ 45 հոգու ապաստան ենք տվել Լիսագորում». գյուղապետ

«Ճանապարհին մնացած շուրջ 45 հոգու ապաստան ենք տվել Լիսագորում». գյուղապետ

«Լիսագորում խուճապ չկա, ամեն ինչ կարգին է, որևէ բանի կարիք չկա»,- Radar Armenia-ի հետ զրույցում վստահեցրեց Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելը չի ընկճել գյուղացիներին։

«Գյուղում ջեռուցումը փայտով է արվում, լույս կա, ջուր կա: Ճանապարհին մնացած մարդկանց, մեր բնակիչների հետ միասին, տեղավորել ենք բնակարաններում»,- ասաց Նասիբյանը՝ հավելելով, որ գործընթաց է ընթանում, մինչև տեսնեն՝ ինչպես է հարցը կարգավորվում։

Համայնքի ղեկավարը վստահ է, որ ճանապարհը կբացվի, և մարդիկ իրենց բնականոն կյանքին կվերադառնան։ Նա նաև տեղեկացրեց, որ շուրջ 45 հոգի տեղավորել են գյուղում։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Նասիբյանն ասաց, որ հարցի լուծումը ռուս խաղաղապահների տիրույթում է։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական