Արցախ

«Ոչ մի խուճապ չկա». Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով հետո ստեղծված իրավիճակը։ 

Նա վստահեցրել է, որ Արցախում խուճապ չկա. «48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ արցախցիներով։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու։ Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով»։