Արցախ

«Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ». Ալեն Սիմոնյան

«Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է. 

«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչությանը: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման դադարեցումը: Սա  արցախահայության էթնիկ ոչնչացման հերթական փորձն է: Արդյո՞ք աշխարհը կրկին կույր է ձևանալու»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական