Արցախ

Անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. ԱՀ առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: 

Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասված է հայտարարության մեջ: