Արցախ

Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը

Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ վաղվանից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը` էլեկտրաէներգիա խնայելու նպատակով։

«Արդեն մի քանի օր է գտնվում ենք ճգնաժամի մեջ, նման իրավիճակ հարևան պետությունն է ստեղծել՝ ճանապարհը փակելով։ Այսօր դադարեցրել են գազի մատակարարումը, ուստի պետք է խնայողաբար մոտենանք էներգիայի ծախսերին։ Մենք պատրաստ ենք պայքարել՝ ցույց տալով, թե ով է արցախցին։ Ստիպված ենք լինելու ժամանակավորապես դադարեցնել գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը»,- նշել է Վարդանյանը։ 

Նա հավելել է, որ հստակ չէ, թե որքան կտևի այս իրավիճակը․ «Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ ադրբեջանցիների հետ անհնարին է հարաբերություններ ունենալը, թող ամբողջ աշխարհը տեսնի նրանց դեմքը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական