Արցախ

«Ինչ-որ մի «սապլյակ» ճանապարհ է փակել ժողովուրդը խուճապահար լինի՞». Հին Շենի գյուղապետ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Radar Armenia-ի հետ զրույցում Արցախի Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը նշեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն բան բարձր մակարդակով կազմակերպված, գյուղացիները որևէ բանի կարիք չունեն։

Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ գյուղում խուճապ կա՞. «Ինչի՞ համար խուճապի մատնվեն։ Ինչ-որ մի «սապլյակ» ճանապարհ է փակել, ժողովուրդը խուճապահա՞ր լինի։ Չկա նման բան։ Թող որևէ մեկը չկարծի, թե նման բան կարող է լինել արցախցու մոտ»,- արձագանքեց նա։

Գյուղապետը տեղեկացրեց, որ հեռուստատեսությամբ հետևում են իրադարձություններին. «Տեսնենք, էլի, տեսնենք՝ ինչ կստացվի․ դիմանալ է պետք»։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես՝ հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր չի իրականացվում: 

Հայկ Մագոյան