ԼՂ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԼՂ-ն Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։
Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն ԼՂ խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատգամավորները հանդիպել են ռուս խաղաղապահների հետ կամ պատրաստվում են հանդիպել։ Նրա խոսքով՝ գործընթացները շարունակվում են, ինչ հնարավոր է, արվում է։
Արցախցի պատգամավորից փորձեցինք ճշտել՝ իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե ԼՂ ԱԺ պատգամավորներին անգամ թույլ չեն տալիս մոտենալ ճանապարհը փակած ադրբեջանցիներին։
Հայրապետյանն ասաց, որ նաև այդ հարցով են քննարկումներ անցկացվում։
Հայկ Մագոյան