Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։