Արցախ

Փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը. Արտակ Բեգլարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս առթիվ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի գործողությունները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին հերթական սադրանքն են.

«Ակնհայտ է, որ պատրվակը պլանավորված է, դրա տակ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։

Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են  Արցախի 120.000 բնակչության և խաղաղապահների դեմ։

Հուսով եմ, որ մոտ ապագայում ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»- գրել է Բեգլարյանը։