Արցախ

Վրաերթ Ստեփանակերտում. տուժած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 1-ին ժամը 15:40-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ա. Մկրտչյան փողոցի թիվ 6 շենքի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 20-ամյա բնակիչ Ռ. Ա.-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 64-ամյա բնակչուհի Ռ. Ք.-ին։

Պատահարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը հորդորում է վարորդներին` խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, հետիոտներին` շարժը ապահովել միայն հետիոտնային անցումներով։