Արցախ

Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք է արձանագրել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:

Ռուս խաղաղապահները 30 դիտակետում շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է տարածքի 1 հա։