Արցախ

Արցախի նախագահականը՝ Վարդան Օսկանյանին ԱԳ նախարար նշանակելու լուրերի մասին

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշանակվելու է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնում։

Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը նշեց, թե իրենք առաջնորդվում են նախագահի հրամանագրերով. «Այս պահին արտգործնախարարի վերաբերյալ որևէ հրամանագիր չկա»։

Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք Վարդան Օսկանյանին, բայց կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: 

Հայկ Մագոյան