Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է հրադադարի խախտման դեպք

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպք։ 

Նշվում է, որ Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ։