Արցախ

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավար Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական

«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ  Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։ Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։ 

Ի աջակցություն Արցախի՝ պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար... 

Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։ Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։ 

Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։  Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։ Արցախը կա և մնալու է հայկական»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Առաքելյանը։