2022թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1327 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվադության 160 դրական դեպք, որը կազմում է թեստավորվածների քանակի 12%-ը։ Ըստ վիճակագրական տվյալների սեպտեմբեր ամսում կատարվել է ընդհանուր 2022 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 602 դրական դեպք, որը կազմում է թեստավորվածների քանակի 29%-ը։Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
2022թ․ հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 19 107 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4153 դրական դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: