ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է 2023թ. պետական բյուջեով Արցախին հատկացվելիք գումարների չափին։
Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով. «Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները, որ առաջնահերթ լուծում են պահանջում: Դրանց մի զգալի մասը բնակարանային շինարարությանն է վերաբերում, որոնք շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում են, այդ թվում՝ ՀՀ Կառավարության շատ մեծ աջակցությամբ»:
Նախարարը նաև հավելել է, որ եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ Կառավարության ուշադրությունը, ապա դրանք կքննարկվեն ու կստանան համապատասխան լուծումներ կամ հավելյալ հատկացումներ: