Արցախ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է հանրահավաք

Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց ԱԺ արտահերթ նիստին համատեղ հայտարարություն ընդունելու մասին հարցին:


Կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ ձայներ չկան: