«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով այսօր տեղի ունեցած հանրահավաքից լուսանկարներ:
Հիշեցնենք, որ հանրահավաքը մեկնարկել էր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ։ Արցախի ԱԺ նիստում ընդունվել է հայտարարություն, որում նշվել է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։