Արցախ

Իշխանությունները շարունակելու են գործադրել ջանքեր ԱԻՊԾ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա  կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: 


Երկրի ղեկավարը  ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի  զոհերի հիշատակին նվիրված համալիրի տարածքում կանգնեցված խաչքար-հուշարձանին: 

Իր ելույթում նախագահ Հարությունյանը նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ: 


Օրվա առթիվ Հանրապետության նախագահը ԱԻՊԾ մի շարք ծառայողների կոչումներ ու մեդալներ է շնորհել: