Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, որոնք ընդհանուր թվով կունենան 120 բնակարան։ Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության կոմիտեն։
Շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։
Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ռաֆ-Էլիտ», «Շին-Վեր Պլյուս», «Ճանշին», «Արմենշին», «Միք Շին» և «Գրանդ Ալյանս»։ Ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։