Արցախ

Արցախում ինքնասպանության հասցնելու քրգործը վարույթ է ընդունվել

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. հոկտեմբերի 23-ից ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 1963թ․ ծնված բնակչի՝ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող «Խաչին աղբյուր» կոչվող տեղանքում ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
 
Ինչպես հայտնում է Արցախի քննչական կոմիըեն, նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: